Նրբորեն մաքրում և սնուցում է Ձեր երեխայի մաշկը
Ապահովում է երեխայի հանգիստ քունը` նրբորեն մաքրելով և հանգստացնելով մաշկը
Խոտաբույսերի մզվածքների համալիրը տաք ջրի հետ համատեղ օգնում է երեխային լիցքաթափվել և հանգստանալ քնելուց առաջ: Օրգանական կալենդուլայի մզվածքը (էքստրակտը) կանխում է մաշկի գրգռումը և նպաստում պորտալարի վերքի ապաքինմանը: Կարելի է օգտագործել ամեն օր նորածնային շրջանից սկսած:
Թեթև և թարմեցնող կաթ` նախատեսված փոքրիկի (0+) ամենօրյա խնամքի համար: Քունջութի և քաղցր նուշի յուղերը խոնավեցնում են մաշկը, օրգանական կալենդուլայի և երիցուկի մզվածքը` հանգստացնում, մեղրամոմը և կակաոյի յուղը` պաշտպանում արտաքին բացասական ազդակներից: Արագ ներծծվում է` չթողնելով յուղոտ հետքեր: